Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 
  • Սուրբ Մյուռոնի մասին

    Սուրբ Մյուռոնի մասին

    24.09.2024| 19:59
    «Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»:
  • Ամեն ինչի չափավորն է լավ

    Ամեն ինչի չափավորն է լավ

    24.09.2024| 18:54
    Մի անգամ Ֆրանցիսկ Ասիզացին ծոմապահության ժամանակ խոնարհաբար հարցնում է իր կրտսեր եղբայրներից մեկին. «Այս ավանակիը ուտել է ուզում, ինչ անեմ սրա հետ»,- այսինքն դրանով իսկ ասում էր, որ իր մարմինն այևս չի դիմանում ծոմապահությանը։
  • Քանի դեռ կենդանի է հիշողությունը

    Քանի դեռ կենդանի է հիշողությունը

    24.09.2024| 09:54
    Ջնջել, այսինքն, վերացնել, այսինքն, սրբել հետքերը, այսինքն, չունենալ մի բան, ինչը եղել է, այսինքն, վտանգ զգալ դրա գոյությունից և կամ անկարևորությունից, այսինքն, կարծել, որ դրա չգոյությունն ազատում է նրա համար ունեցած պարտքի զգացումից: Հրճվել այն մտքից, որ ամեն բան կարելի է ջնջել, հետո տխրել միևնույն մտքից, հետո դառնալ անտարբեր, երբ ձեռքիդ համար սովորական պիտի դառնա ոչնչացման շարժումը, հետո նույնացնել ջնջելն ու սրբագրելը և բավականություն ստանալ այդ խորամանկ նմանեցումից:
  • Մեր Անահիտն Աֆրոդիտեին նման չի

    Մեր Անահիտն Աֆրոդիտեին նման չի

    23.09.2024| 12:36
    Ես՝ որպես մոլեռանդ ալարադավան, իհարկե, չեմ գնա Անահիտ դիցուհուն տեսնելու։ Բայց դա չի նշանակում, որ չեմ գնահատում նրան կամ վախենում եմ՝ մոտս վիրուսային հեթանոսաքոր սկսվի։ Չէ, պարզապես ես, հատկապես վերջին ժամանակներս, քիչ եմ տպավորվում արվեստի ստեղծագործության հետ ուղղակի շփումից։ Նկարը տեսնելն էլ ա ինձ բավական, իսկ նկարը մանկուց անգիր գիտեմ։ Համերգներն ու կենդանի ներկայացումներն էլ ինձ չեն գրավում. ավելի մեծ հաճույքով ձայնագրությունն եմ լսում կամ Յութուբով նայում։ Անմիջական շփում միայն սննդամթերքի հետ եմ սիրում, մեկ էլ, իհարկե, կանանց հետ։
  • Հին ավտոբուսը մանկություն էր տանում, ու ոչ ոք չէր նստում

    Հին ավտոբուսը մանկություն էր տանում, ու ոչ ոք չէր նստում

    22.09.2024| 12:18
    Հին ավտոբուսը մանկություն էր տանում։ Հա՛, ճակատին էլ խոշոր տառերով գրված էր՝ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ։ Քաղաքում վաղուց էդ ավտոբուսներից չկար՝ ներկը տեղ-տեղ թափած, մի քանի տեղ ճմռթված, ժանգը կերած, անճոռնի ճուտիկի նման դանդաղ, դռդռալով շարժվում էր նոր, փայլուն մեքենաների մեջ ու փչացնում քաղաքի տեսքը։
  • Էդ անհնարին թվացող բանն իրականություն դարձավ,  բայց մենք չհավատացինք դրան

    Էդ անհնարին թվացող բանն իրականություն դարձավ, բայց մենք չհավատացինք դրան

    21.09.2024| 12:25
    Սովետի տարիներին մի արտահայտություն կար՝ ազատ-անկախ Հայաստան։ Իրականում՝ էդ արտահայտությունը Հայաստանի հետ կապ չուներ, մարդկանց մասին էին ասում, օրինակ, ասում էին՝ գործդ պրծար, ինչ ուզում ես՝ արա, ազատ-անկախ Հայաստան։ Դրա համար էլ ոչ ոք չէր պատժվում էդ բառերի համար, հանգիստ ասում էին։ Ազատ, անկախ Հայաստանն էն աստիճանի անհնարին թվացող բան էր, որ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ ինչ-որ մեկը կարող ա դա բառացի հասկանա։
  • Ես սիրում եմ կյանքի հոտը

    Ես սիրում եմ կյանքի հոտը

    20.09.2024| 10:38
    Ես սիրում եմ խոտի կանաչությունը պուտ-պուտ ընդհատող դաշտային ծաղիկների հոտը, հենց նոր սկսված անձրևից թրջված ասֆալտի հոտը ու անձրևից հետո ծիկրակող արևի հոտը, ծիածանի հոտը, ինչ-որ մեկի բաց պատուհանից առավոտվա սառը օդին խառնվող բոված սուրճի հոտը, հենց նոր կուրծք կերած նորածնից բուրող կաթի հոտը ու հացի փռից քթիդ խփող թարմ հացի հոտը, դանակի տակից դուրս պրծնող կտրտած վարունգի հոտը, կողքովս անցնող գեղեցկուհուց հետո օդի մեջ մնացող մեղմ օծանելիքի հոտը, հարևան բակից եկող ու ախորժակս արթնացնող խորովածի հոտը, սեխի անհարթ մաշկը մթնոլորտի նման պարուրած նուրբ մեղրահոտը, բողբոջած բալենու հոտը, լուսնի քնաբեր շողերից լռած քաղաքի հոտը, սիրահարված ծղրիդի ճռռոցից կտրատվող գիշերվա հոտը։
  • Վիճակագրություն

    Վիճակագրություն

    19.09.2024| 16:02
    Արցախի Հանրապետության բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունը (ըստ Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն հիմնադրամի հետազոտության). 12 քաղաք 241 գյուղ․․․
  • Ծխելու դեմ պայքա՞ր, թե՞ հավելյալ արտոնություն

    Ծխելու դեմ պայքա՞ր, թե՞ հավելյալ արտոնություն

    19.09.2024| 11:11
    Ես քառասուն տարվա անխոնջ ծխող եմ ու մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ ինձ դուր չի գալիս, երբ ես ընդամենը մի հաց ձեռքիս հերթում կանգնած եմ՝ փողը պատրաստ պահած, որ արագ վճարեմ, ու անընդհատ ինչ-որ մարդիկ են մոտենում ու առանց հերթի ծխախոտ առնում, ընդ որում՝ երկա՜ր ինչ-որ քարտեր են սահեցնում սարքերի վրայով, բոնուս քարտերով քաղցրացնում են վճարումը, իսկ հերթը լուռ կանգնած սպասում ա։ Ու, որ ամենահետաքրքիրն ա՝ դա ընդունված կարգ ա շատ խանութներում՝ ծխախոտն առանց հերթի են վաճառում։
  • Եվ դու ձուլվում ես բնությանը

    Եվ դու ձուլվում ես բնությանը

    17.09.2024| 14:44
    Տարվա մեջ մի պահ ա գալիս, երբ պետք ա էսօրով ապրել՝ միայն էսօրով։ Էդ էն պահն ա, երբ մարմնի ջերմաստիճանը ձգտում ա հավասարվել դրսի ջերմաստիճանին, ու դրսում քեզ ավելի լավ ես զգում, քան տանը։ Էդ ժամանակ դուրսը քո տունն ա դառնում, ու դու ձուլվում ես բնությանը։